Տնտեսական

13.08.2019 12:54


«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 299.918.392 դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 դրամ». ՊԵԿ փոխնախագահ

«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 299.918.392 դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 դրամ». ՊԵԿ փոխնախագահ

«Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ փոխնախագահ Էվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ հարկման առումով «Սանիթեք» ՍՊԸ-ն և մասնաճյուղը ծառայությունները մասնատել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, ձմեռային պահպանման և այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, այն դիտելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող:

Նա ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները. «Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում»:

Անդրադառնալով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործին՝ ՊԵԿ նախագահը նշեց միայն, որ այդ ուղությամբ ՊԵԿ-ի իրականացած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել քրեական գործի համար բավարար տվյալներ: «Վաղ է ասել, թե դա անփութության թե կոռուպցիոն դրսևորումներով է պայմանավորված, բայց ամեն դեպքում ձեռք բերված տեղեկությունները բավարար են եղել գնահատելու, որ այդ գործարքը տեղի է ունեցել չարաշահումների արդյունքում, մնացածն արդեն քննությունը կպարզի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Սպայկա» ընկերության տնօրենի գործին, ապա էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ «Սպայկայի» գործի ծավալներով պայմանավորված՝ միջոցներ են ձեռնարկվում պետության վնասի չափը պարզելու համար. «Դեռևս պետական բյուջե վերականգնվել է մեկ միլիարդ դրամ, սակայն, տույժերով հանդերձ, ընկրության կողմից պետության վնասը տասը միլիարդ է կազմում, բայց այս թիվը վերջնական չէ»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը