Աշխարհ

13.08.2019 17:38


Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 10%-ով

Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 10%-ով

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը հուլիս ամսվա ընթացքում նվազել է 10 տոկոսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին:

Փոխնախարարի խոսքով այս տարի, սակայն, ակնկալվում էր 9-10 տոկոս աճ:

«Հուլիսին ուղևորահոսքերն այս երկու օդանավակայաններից պետք է կազմին 590 հազար, ինչի փոխարեն ունեցանք 485 հազար ուղևոր: Միայն հուլիսին Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորների հոսքը նվազել է 105 հազարով»,-ասել է փոխնախարարը:

Սագիրաշվիլին նաև տեղեկացրել է, որ 2019-ի 7 ամիսների ընթացքում ուղևորահոսքերի 18 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 12 տոկոս նվազում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական ակցիաների ֆոնին Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելված են։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը