Լրահոս

13.08.2019 11:59


Ադրբեջանական կողմի ստահոդ պնդումները նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանական կողմի ստահոդ պնդումները նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն, և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը