Քաղաքական

13.08.2019 09:53

Մանրամասներ գյումրեցի կնոջ մասին

Մանրամասներ գյումրեցի կնոջ մասին

Hraparak. am-ը գրում է․ գյումրեցի կինը Նիկոլ Փաշինյանին ասել էր․ «Խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»:

Շատերը, առանց խղճի խայթի, գրառումներով տարածեցին, որ այդ կինը գիժ է, շատերը՝ ավելի վատ բաներ։ Այսօր մեզ հայտնի են դարձել այլ մանրամասնություններ։

Գյումրեցի կինը հավաքարար է։ Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքն է մաքրում՝ վաղ առավոտից։ Աշխատասեր կին է, հոգեկան որևէ խնդիր չունի։ Ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։ Ունի մայր, ով իր հետ է բնակվում։ Անկողնային հիվանդ է, մշտապես հոգատարության, բժշկական խնամքի կարիք ունի։ Աղջիկը «միջից կիսվում է» մոր կարիքները հոգալու համար։ Առանց հայր մեծացնում է աղջիկ, ով սովորում է 7-րդ դպրոցի 9-րդ դասարանում։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի մեկի համար աղջկա համար չի կարողացել ոչինչ գնել ու շատ է նեղվում։ Ստանում է 55․000 դրամ աշխատավարձ։

Մեր աղբյուրին խնդրեցի հարցնել հետևյալը՝ եթե նա նեղված էր ու ներկայացնում էր իր ծանր վիճակը, ինչո՞ւ չկանգնեց և որևէ քայլի չսպասեց։ Այդ հարցը շատերն էին համացանցում բարձրացնում ու եզրակացնում՝ չի կանգնել, որովհետև նրան պատվեր են տվել՝ ասել ու հեռացել է։ Հարցին գյումրեցի կինը այսպես է պատասխանել․

-Ես մուրացկան չեմ։ Պարզապես ուզում էի ասել այն, ինչ ասացի։ Միայն ես չեմ, մարդիկ առավոտից իրիկուն աշխատում, կոպեկներ են ստանում։ Իսկ ինքը խոստացել էր, որ իր վարչապետ դառնալուց հետո ամեն ինչ փոխվելու է։

Մանրամասները՝ Hraparak. am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։