Քաղաքական

13.08.2019 09:30

Ամեն ինչ արվում է, որ մինչ Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի և կառավարելի․ «Հրապարակ»

Ամեն ինչ արվում է, որ մինչ Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի և կառավարելի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված. իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչեւ աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան:

Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը:

Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, եւ ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի եւ կառավարելի»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։