ՌԴ-ում ձերբակալել են հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին
ՌԴ Կազան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Ռաշիդ Ջամբուլսկի:
Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբեր նա հանցավոր խմբավորման կազմում գործարարից 1,2 մլն ռուբլի է շորթել, գրում է kazan.kp.ru-ն:
Նրան «Շորթում» հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Վերջին ազատազրկումը կրելուց հետո Խաչատրյանն Օրենբուրգի մարզի գաղութների «նայող» է դարձել: Նա ստեղծել է «Ռաշիդականներ» («Рашидовские») հանցավոր խմբավորումը, որը զբաղվել է շորթմամբ, կողոպուտներով, թմրանյութերի վաճառքով:

Աղբյուրը՝ shamshyan.com