Լրահոս

12.08.2019 21:01


Երևանում փաստաբանի տուն են թալանել՝ հափշտակելով գումար

Երևանում փաստաբանի տուն են թալանել՝ հափշտակելով գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է:

Այս խորագրի վերջին նյութերը