Լրահոս

12.08.2019 20:55


Արոտավայրի ցանկապատը բացել և գողացել է ցլիկը

Արոտավայրի ցանկապատը բացել և գողացել է ցլիկը

Օգոստոսի 11-ին, ժամը 13.33-ին, ոստիկանության Մասիսի բաժնում Այնթապ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ առավոտյան ոմն Արո Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում գտնվող, իր վարձակալած արոտավայրի ցանկապատը բացել և գողացել է իր ցլիկը՝ պատճառելով մոտ 600.000 դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն Մրգավետ գյուղի 52-ամյա բնակիչն է, ով 48-ամյա եղբոր և նույն գյուղի 44-ամյա մի բնակչի հետ գողացել է ցլիկը, որը հետո նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ «ԳԱԶել-3302» մակնիշի բեռնատարով այն տեղափոխել է Արոյի տուն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նշված տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և ներկայացրել ավտոմեքենան՝ գողոնի հետ:

Ցլիկը վերադարձվել է տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը