Աշխարհ

12.08.2019 17:36


Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի

Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի

Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:

Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը