Իտալիայում տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել 11 քաղաքում
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում: Համապատաասխան ծանուցումը օգոստոսի 12-ին զետեղված Է գերատեսչության կայքում:
Նրա կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 12-ին ըստ Ցելսիուսի մինչեւ 38 աստիճան տաքություն Է սպասվում Իտալիայի մայրաքաղաքում, Անկոնայում, Բոլոնիայում, Բոլցանոյում, Կամպոբասոյում, Ֆլորենցիայում, Ֆրոզինոնում, Լատինում, Պերուջայում, Ռիետիում եւ Տրիեստում:Երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, նախազգուշացումը գործելու Է միայն Կամպոբասոյում, Ֆրոզինոնում, Պալերմոյում, Պերուջայում, Ռիետիում եւ Հռոմում: Ընդսմին, ըստ օդրեւութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 12-ին ամպրոպ Է սպասվում Ապենինների հյուսիսում:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, երկուշաբթին կդառնա այս շաբաթվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշական բոլոր միջոցները: Դա հատկապես վերաբերում Է երեխաներին ու ծերերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Իտալիայում տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել 11 քաղաքում
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում: Համապատաասխան ծանուցումը օգոստոսի 12-ին զետեղված Է գերատեսչության կայքում:
Նրա կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 12-ին ըստ Ցելսիուսի մինչեւ 38 աստիճան տաքություն Է սպասվում Իտալիայի մայրաքաղաքում, Անկոնայում, Բոլոնիայում, Բոլցանոյում, Կամպոբասոյում, Ֆլորենցիայում, Ֆրոզինոնում, Լատինում, Պերուջայում, Ռիետիում եւ Տրիեստում: Երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, նախազգուշացումը գործելու Է միայն Կամպոբասոյում, Ֆրոզինոնում, Պալերմոյում, Պերուջայում, Ռիետիում եւ Հռոմում: Ընդսմին, ըստ օդրեւութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 12-ին ամպրոպ Է սպասվում Ապենինների հյուսիսում: