Պորոշենկոն պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել ուղիղ եթերում Save Համօգտագործել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նույն օրն ավելի վաղ Պորոշենկոն ժամանել Է Հետաքննությունների պետբյուրո՝ «Պրամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերի վճարումից հնարավոր խուսափման գործով հարցաքննության:Պորոշենկոյի որդին եւ երկու դուստրերը Պետբյուրոյի շենքի մոտ հանրահավաքի Էին եկել՝ պաշտպանելու նախկին նախագահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ վստահում Հետաքննությունների պետական բյուրոյին, ես չեմ վստահում նրանց ղեկավարությանը, ես չեմ հավատում հետաքննության անաչառությանը: Միեւնույն ժամանակ այն հարցերի համար, իսկ ես ունեմ այդ ցանկը, որոնք նրանք ցանկանում Էին հնչեցնել, ես պատրաստ եմ ստի դետեկտոր անցնելու «Պրյամոյ» ալիքի ուղիղ եթերում»,-ասել Է Պորոշենկոն, հեռարձակումը վարել Է «112: Ուկրաինա» հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Պորոշենկոն պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել ուղիղ եթերում Save Համօգտագործել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նույն օրն ավելի վաղ Պորոշենկոն ժամանել Է Հետաքննությունների պետբյուրո՝ «Պրամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերի վճարումից հնարավոր խուսափման գործով հարցաքննության: Պորոշենկոյի որդին եւ երկու դուստրերը Պետբյուրոյի շենքի մոտ հանրահավաքի Էին եկել՝ պաշտպանելու նախկին նախագահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: