Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում. ՊՆ փոխնախարար
Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»,-նշեց Բալայանը:
***
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ ԶՈւ կողմից վերահսկելի է և համեմատաբար հանգիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Սահմանին լարվածությունը մեծ չէ, համեմատաբար հանգիստ է վիճակը: Ես երեկ եղել եմ Վայոց Ձոր մարզի Խաչիկ և Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ գրեթե չկային: Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք նույնպես քիչ էին: Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ հիմնականում կապված են սահմանին տարվող ինժեներական աշխատանքների հետ»,-ասաց Բալայանը և հավելեց, որ կրակոցները որևէ կերպ չեն ազդում օպերատիվ իրավիճակի վրա:
Փոխնախարարը շեշտեց, որ վերջին 2 շաբաթում ընդամենը 2-3 օր է եղել, որ սովորականից ավելի շատ են կրակոցներ եղել հակառակորդի կողմից:
Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ԶՈՒ-երի մարտական պատրաստությանն ու դիրքային առավելությանը, անմիջապես կանխվում է: