Աշխարհ

12.08.2019 14:59


Արսենալը ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

Արսենալը ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ մարզահագուստը` նոր դիզայնով: Adidas ընկերության կողմից ստեղծված մարզաշապիկները մուգ կապույտ են` դեղին գծերով:

Հատկանշական է, որ մարզաշապիկները ստեղծվել են վերամշակված պոլիեսթերից` ռեսուրսներ խնայելու և արտանետումները նվազեցնելու նպատակով:

Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մարզաշապիկով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում. «Միշտ ներկայանալի»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը