Լրահոս

12.08.2019 10:39


Երևան-Մոսկվա չվերթը տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել

Երևան-Մոսկվա չվերթը տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել

Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը՝ օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

Այս խորագրի վերջին նյութերը