Լրահոս

11.08.2019 12:28


Սյունիքում Nissan Teana-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Սյունիքում Nissan Teana-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան - Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները:

Այս խորագրի վերջին նյութերը