Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն․ ԶԼՄ-ների հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթը քննարկվել է լրատվամիջոցների ղեկավարներից, մեդիա-փորձագետներից, իրավաբաններից կազմված աշխատանքային ներքին խմբում։
Քննարկման արդյունքում արվել են եզրահանգումներ, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.
Համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Նախագծի վերաբերյալ ներկայացված հիմնավորման, Նախագծի բուն նպատակը նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին պետական ռեգիստրի տվյալներից օգտվելու հնարավորության ընձեռումն է և այդ նպատակով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին հաշվառելը։
Չանդրադառնալով Նախագծում առկա իրավական-տեխնիկական թերություններին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ընդգծել.
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի կրկնությունները և ներքին հակասությունները»։ Նույն դրույթը առավել ծավալատարածական մեկնաբանություն ունի նաև ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման սահմանված իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում։ Բանն այն է, որ, եթե նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցների՝ ռեգիստրի տվյալներից օգտվելու իրավական հնարավորությունը պայմանավորվում է բացառապես այդ լրատվամիջոցների հաշվառումով, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ունի նման հնարավորության նորմատիվային հիմք։ Ասվածը հիմնավորվում է հետևյալով. համաձայն 2003 թվականի դեկտեմբերի 13-ի խմբագրությամբ գործող Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝
«1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:
2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:
Այս դրույթից անվիճելիորեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են ինքնաշխատ կերպով։ Ավելին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածն ունի հետևյալ վերտառությունը. «Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը»։
Այս հոդվածով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցի պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն չուղարկելն առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ։ Այս նորմով ևս մեկ անգամ փաստվում է, որ պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, ունի օրենսդրական գործիքակազմ՝ ենթադրյալ չհաշվառվող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Վերոնշյալ երկու իրավական ակտերի նորմերի համադրված մեկնաբանությամբ փարատվում է նաև Նախագծով առերևույթ կարգավորման անհրաժեշտություն ունեցող լրատվամիջոցների հաշվառման լիազոր մարմնի օրենսդրական բացի խնդիրը։
Հիմք ընդունելով վերոգրյալը, և հաշվի առնելով քննարկման արդյունքում ուսումնասիրության առարկա դարձած հետսովետական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև թվով 28 առաջադեմ եվրոպական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում՝ վերլուծության անգլերեն տեքստը կարող ենք կից ներկայացնել) վերլուծությունը, գտնում ենք, որ.
ՀՀ գործող օրենսդրությունը, առավել քան նեղացված և առավել քան իմպերատիվ կերպով, սահմանում է նյութական կրիչի վրա թողարկվող (և ոչ միայն) լրատվամիջոցների հաշվառման մեխանիզմները, տալիս է զանգվածային լրատվամիջոցի ձևակերպմանը (այն, թե ի՞նչ է ԶԼՄ-ն) անհրաժեշտ կոմպոնենտները (որը, ի դեպ, վաղուց չի կիրառվում արևմտյան առաջադեմ երկրների օրենսդրություններում, և չկիրառվածությունը հիմնավորվում է մի շարք նախադեպերով)։ Ամբողջացնելով քննարկման վերջնարդյունքը, ուզում ենք նշել, որ առաջարկվող Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն, հատկապես այն պարագայում, երբ նախագծի հիմնական նպատակի իրավական հնարավորությունն այսօր ՀՀ-ում առկա է։
Միևնույն ժամանակ, չենք հերքում փաստն առ այն, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունի ծավալուն և հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Ի դեպ, դաշտը կարգավորող որոշ դրույթների վերաբերյալ թվով 15 լրատվամիջոցների ղեկավարներ հանդես էին եկել հայտարարությամբ, որում արտահայտված մտահոգություններից որևէ մեկն արտացոլված չէ առաջարկվող Նախագծում։
Կարևոր ենք համարում նշել նաև, որ ոլորտը կանոնակարգող օրենսդրության մասնակի փոփոխությունները չեն կարող դրական անդրադառնալ մամուլի ազատության արդյունավետության ապահովման վրա, և անհրաժեշտ ենք համարում բարեփոխումն իրականացնել համալիր փոփոխության ճանապարհով։
Ուզում ենք նշել նաև, որ լրատվամիջոցների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն առաջիկայում հանդես կգան առաջարկներով զուգորդված հայտարարությամբ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված կլինեն ոլորտի առջև ծառացած խնդիրները, որոնց լուծմանը կարելի է հասնել բացառապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Հայտարարությանը միացած լրատվամիջոցների ղեկավարներ
1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
2. Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր
4. Արտակ Ալեքսանյան – «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն

5. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավորխմբագիր
6. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավորխմբագիր
7. Գեղամ Մանուկյան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական–քաղաքական ծրագրերի տնօրեն
8. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերությանգործադիր տնօրեն
9. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն
10. Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
11. Մելիք Բաղդասարյան– «ՖՈՏՈԼՈւՐ» գործակալության տնօրեն
12. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
13. 13. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
14. Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
15. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
16. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական –վերլուծական կայքի գլխավորխմբագիր
17. Հրանտ Մելիք–Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավորխմբագիր
18. Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն
19. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
20. Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
21. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
22. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
Անհատ լրագրողներ, փորձագետներ
Արմեն Մինասյան – լրագրող, փորձագետ
Կազմակերպություններ
Հայաստանի ժուռնալիստների միություն
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
Լրագրողների անկախ արհմիություն
Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար