Քաղաքական

10.08.2019 18:14

Մարալիկցիները սպառնում են՝ մինչև սեպտեմբերի 1-ը իրավիճակին լուծում չտալու դեպքում «արյունահեղություն կլինի». կրկին բողոքում են համայնքապետից

Մարալիկցիները սպառնում են՝ մինչև սեպտեմբերի 1-ը իրավիճակին լուծում չտալու դեպքում «արյունահեղություն կլինի». կրկին բողոքում են համայնքապետից

Մարալիկում այսօր լարված իրավիճակ էր: Քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին, բողոքելու համայնքապետի աշխատանքից:

Մինչև սեպտեմբերի 1-ը իրավիճակին լուծում չտալու դեպքում էլ սպառնում են՝ «արյունահեղություն կլինի»:

Հիշեցնենք, որ Մարալիկում համայնքապետի հրաժարականի պահանջով ակցիաներ էին կազմակերպվել նաև անցյալ տարի։ Դրան ի պատասխան՝ փողոց էին դուրս եկել նաև համայնքապետի կողմնակիցները՝ հակընդդեմ ակցիաներ անելու։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի Մարալիկ համայնքում էր՝ մասնակցելու բամբակամանվածքային գործարանի բացմանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։