Արարատի մարզում հրդեհ է բռնկվել VAZ-21010-ում. մայրն ու 9-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Սակայն կրակն այնքան կայծակնային է տարածվել, որ հշրեջներն ու նրանց օգնող գյուղացիները անկարող են եղել կրակը մարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների հայտարարության՝ վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։