Ադրբեջանի ԶՈւ դիրքերից մեկում ծառայակցի կրակոցից մահացել և վիրավորվել են զինծառայողներ
Օգոստոսի 8-ին, ժամը 01։30-ին Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերից մեկում զինծառայողներից մեկը զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով սպանել և վիրավորել է իր երկու ծառայակցին․ պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) աչքին ստացած գնդակից մահացել է, ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)՝ վիրավորվել։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը` հղում անելով իր աղբյուրներին։ Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։
Մինչ այս ադրբեջանական հարթակներում տարածվում էր տեղեկություն, թե Վյուսալ Յուսիֆովը մահացել է հայկական գնդակից, սակայն «Մեյդան»-ին, բացի իր աղբյուրներից, Յուսիֆովի հարազատները նույնպես հայտնել են, որ սպանել է ծառայակիցը՝ ոչ դիտավորյալ։
Ավագ լեյտենանտ Իբրահիմովի վիճակն այժմ կայուն է, նա օգոստոսի 9-ին դուրս է գրվել հոսպիտալից։
Հեռուստաընկերությունը հավելում է, որ փորձել են մեկնաբանություն ստանալ Նախիջևանի զինդատախազության ներկայացուցչից, սակայն վերջինս նախ հետաձգել է խոսակցությունը, պատճառաբանելով, որ «այդ պահին իր կողքին ուրիշ քաղաքացի կա», իսկ երկրորդ զանգին ասել է․ «Թողե՛ք աշխատենք»։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 26 կորստի մասին։

Աղբյուրը՝ razm.info