Աշխարհ

10.08.2019 14:56


«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը

«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը

RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որում 106 տարեկան հայ տատիկը ինքնաձիգը ձեռքին նստած է իր տան շեմին։

Լուսանկարը բավականին հայտնի է։ Այն արվել է 1990 թվականին՝ Արցախում։ Բայց հատկանշականը Սիմոնյանի մեկնաբանությունն է զառամյալ տատիկի լուսանկարի տակ։

Լուսանկարում 106 տարեկան հայ կին է, որը պաշտպանում է իր տունն Արցախում։

«Ինձ ձեր ֆեյսափները պետք չեն, որոհետև առանց դրա էլ գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու»,-գրել է նա՝ հասկացնելով, որ պատրաստ է նաև մինչև վերջին շունչը պաշտպանել հայրենիքը։

Բաժանորդների հուզումնալից, երախտագիտությամբ լի, իսկ որոշ դեպքերում՝ մի քիչ երկյուղած մեկնաբանությունները երկար սպասեցմնել չեն տվել։

«Ամենագեղեցիկ տատիկը։ Ես նրա արձանը կտեղադրեի և հենց լուսանկարի պատկերի նման»,-գրել է siwerskaia2012-ը։

«Սարսափելի լուսանկար է, նման բան երբեք չպետք է լինի»,-նշել է aleksandrovich.tatiana օգտատերը։

Շատերը նշել են, որ ոչ մեկի չէին ցանկանա այդպիսի ծերություն, որովհետև բոլորն արժանի են իրենց գլխավերևում խաղաղ երկինք ունենալու:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը