Քաղաքական

10.08.2019 13:29

Հայաստանում թրեյնինգ անցած ռուսները «հեղաշրջման» փորձ են արել․ Արտաչոկին կարող են տհաճ հարցեր տալ (տեսանյութ)

Հայաստանում թրեյնինգ անցած ռուսները «հեղաշրջման» փորձ են արել․ Արտաչոկին կարող են տհաճ հարցեր տալ (տեսանյութ)

politik.am-ը գրում է․ Շաբաթներ առաջ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում բավական անհնագիստ էր։ Ընդդիմադիր որոշ խմբեր բողոքի ակցիաներ էին կազմակերպել։

Բողոքի ակցիաները սակայն ՌԴ իշխանությունների համար նոր բացահայտումների տեղիք են տվել։ Ինչպես տեղեկացնում են մոսկովյան մեր աղբյուրները ՌԴ իրավապահները արձանագրել են, որ առաջին անգամ ընդդիմադիրները փորձել են այն տեխնոլոգիան, որը կիրառվել է մեկ տարի առաջ Հայաստանում։

Բողոքի ակցիաների մասին պատմող տեսանյութերում կարելի է նկատել, թե ինչպես են ակտիվիստները փորձում փակել գլխավոր ճանապարհները։ Մեր տեղեկություններով Մոսկվայում ձերբակալված ցուցարարների շարքերում կան քաղաքացիներ, ովքեր ամիսներ առաջ միջազգային ֆինանսավորմամբ դասընթացներ են անցել Երևանում։

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը հետաքննություն էր իրականացրել և պարզել էր, որ ՌԴ տասնյակ քաղաքացիներ Երևանում դասընթացներ են անցել, որի ընթացքում մասնակիցներին սովորեցրել են, թե ինչպես պետք է կազմակերպել զանգվածային անհնազանդության միջոցառումներ։ Դասընթացները ֆինանսավորվել են արևմտյան ֆոնդերից մեկի կողմից։ Ռուսական կողմը սա իր պետության նկատմամբ ակնհայտ թշնամական ակտ որակեց։

Մոսկվայի հայ համայնքի մեր աղբյուրներն ասում են, որ բավական անհարմար իրավիճակում է հայտնվել վարչապետ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը։ Նա ՌԴ հետ հարաբերությունների պատասխանատուն է և առաջիկայում կարող է տհաճ հարցերի պատասխանել, եթե իհարկե ռուսական կողմը նրան այնքան լուրջ համարի և այդ հարցերը հենց իրեն ուղղի։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։