Ղրղզստանում դատարանը արգելանքի տակ է առել Աթամբաևին պատկանող հեռուստաալիքի գույքը
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից:
«Апрель»-ի, ինչպես նաև մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումը արգելվել էր օգոստոսի 7-ին՝ երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողության առաջին օրը:
2017 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աթամբաևը երկրի ղեկավարի պաշտոնը փոխանցել էր Սոորոնբայ Ժեենբեկովին: Կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործերի էին հարուցվել: Ինքը՝ Աթամբաևը, զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից, նրա դեմ տարբեր մեղադրանքներ էին առաջադրվել, որոնք նա չի ընդունում՝ պնդելով, որ իր դեմ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ:
Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ուժայինները գործողություն էին սկսել նախկին նախագահին ձերբակալելու ուղղությամբ, ինչը պատճառ էր դարձել նրանց և Աթամբաևի կողմնակիցների միջև լուրջ բախումների: Բախումներից տուժել էր 98 մարդ: Մեկ հատուկ ուժային մահացել էր:
Աթամբաևը օգոստոսի 8-ի երեկոյան հանձնվել էր իրավապահներին: