Հարցազրույց

10.08.2019 13:14


«Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը». Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

«Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը». Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը:

Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որտեղ նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ:

168.amի հետ զրույցում աղմկահարույց հրապարակմանն անդրադարձավ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով անկախ Հայաստանի պատմության մեջ նման մի քանի դրվագներ նույնպես հիշեց.

–BBC-ի հրապարակման շուրջ քննարկումներ են ծավալվել, անվտանգության խնդիրներ են բարձրաձայնվում, ըստ Ձեզ՝ ի՞նչ էր դա:

–Դա նույնն է, ինչ ժամանակին արել է Լևոն Տեր Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին հանձնել էր խիստ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, և որն արեց Անվտանգության գծով խորհրդատու պարոն Մանուչարյանը՝ Ֆրանսիայի դեսպան մադամ դը Արթինգի հետ: Դրանք խիստ գաղտնի բանակցություններ էին, և էլի այսօրվա նման ոչ ոք չգիտի՝ դա ո՞նց էր հայտնվել այդ թերթերի էջերում՝ իբրև թե չգիտեն, բայց պարզ չի՞ ոնց: Նույնը կատարվում է հիմա:

Բոլոր այն մարդիկ, որոնք կապված են Ազգային անվտանգության հետ, շատ լավ պատկերացում ունեն՝ ոնց է դա հայտնվել BBC-ի, այն էլ՝ ռուսալեզու խմբագրության ձեռքում:

Ում մոտ կուտակված են համապատասխան նյութերը, այդ մարդը ծախում կամ ինչ-որ մեկի հրահանգով տրամադրում է համապատասխան ԶԼՄ-ներին: Հաշվարկը՝ հասարակական սկանդալ հարուցել:

–Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է դա ձեռնտու:

–Միայն Փաշինյանի վարչակազմին:

Ինչո՞ւ:

–Որովհետև արդեն սպառել է ասվածքը Քոչարյանի շուրջ:

Տեսեք՝ ինչ են անում՝ իբր գեներալ Սամվել Կարապետյանն է եկել-կրակել մեզ վրա, այսինքն՝ ղարաբաղցին է եկել, կրակել մեզ վրա: Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-96թթ., հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը (ինչքան ես եմ հիշում` նա ընդհանրապես քաղաքականության մեջ է հայտնվել ի շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի): Իմաստը՝ շարունակել ձգել այդ «գործը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը