42-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով բախվել է քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտվել դաշտում․ վարորդն ու նրա քույրը մահացել են
Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 69 MM 001 համարանիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը, նախ տեղում բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած Թալինի բժիշկների կողմից, ապա Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնակատար Զաքար Զաքարյանի ուղեկցությամբ՝ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից Մ․ Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ մյուս վիրավորը՝ վարորդի քույրը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։