Լրահոս

10.08.2019 10:38


Երևանում հսկայական ծառը տապալվել և վնասել է «Սպայկա» ընկերության Volvo-ն

Երևանում հսկայական ծառը տապալվել և վնասել է «Սպայկա» ընկերության Volvo-ն

Օգոստոսի 9-ին հերթական դարն ապրած ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառն արմատից պոկվել և տապալվել է գետնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել ու վնասել է այդ պահին նշված փողոցով անցնող «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo մակնիշի 755 AD 61 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։

Դավիթաշենի և Աջափնյակի կանաչապատման աշխատողները հատուկ էլեկտրական սղոցների միջոցով մասնատցին ծառը և այն տեղափոխեցին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը