Լրահոս

10.08.2019 09:43


Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը