Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի զարգացման կարճաժամկետ եւ միջնաժամկետ զարգացման ծրագրերը բախտի քմահաճույքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թվերով ու ցուցանիշներով, այն դեպքում, երբ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում շատ քիչ են կոնկրետ թվերը։ Ի՞նչ երեւույթի հետ գործ ունենք։
Մեր հարցերին պատասխանում է «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
-Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, ու դրանով ամեն ինչ ասված է։ Պոպուլիստ քաղաքական գործչի «ճակատագիրն» է` ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել. իրատեսական ծրագրեր ներկայացնելը նրան ուղղակի հակացուցված է։ Եթե նույնիսկ 2050 թ. հասնենք 5 միլիոնի, տնտեսական վիճակն այնպիսին է, որ Հայաստանն այդքան մարդ չի կարող կերակրել։
Եթե հույսը ծանր արդյունաբերությունը զարգացնելն է, ինչի մասին վերջերս ազդարարեց Ֆեյսբուքյան իր էջում (երեւի ինքն էլ հասկանում է, որ գյուղատնտեսությունը, առեւտուրը եւ վերամշակման ոլորտը չեն կարող անգամ այսօրվա 2,5-3 միլիոնին ապահովել, չեմ ասում`բարեկեցիկ, գոնե միջին բարեկեցիկ կյանքով), ապա պետք է հիասթափեցնեմ վարչապետին. ծանր արդյունաբերությունը զարգացնելը լուրջ խնդիր է եւ տասնյակ, հարյուրավոր միլիարդների ներդրում է պահանջում։ Որտեղի՞ց է բերելու այդ միլիարդները` ոչ մեկը չգիտի։ Սա` մեկ։
Երկրորդ` էդ խոստումները, որ տալիս է` բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, 15 անգամ ավելացնել ՀՆԱ-ն, վերացնել աղքատությունը եւ այլն, ընդամենը լոզունգներ են։ Դրանց տակ պետք է լինեն ռեալ ծրագրեր, որտեղ գրված լինի` ո՞ր ոլորտների հաշվին, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ենք արտահանելու արտաքին շուկաներ, բացի հումքից, ձկնեղենից ու լոլիկից։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որոնց հետ մեծ հույսեր են կապում, բավական համեստ տեղ են զբաղեցնում ՀՆԱ-ում. մեր տվյալներով` այդ ոլորտում ընդամենը 50 հազար մարդ է զբաղված։ Հետեւաբար, սրանք ընդամենը ամբոխահաճո հայտարարություններ են, որոնցով շարունակում է սնել իրեն դեռեւս աջակցող «հպարտ քաղաքացիներին»։
Պետք է հասկանալ, որ մեր վիճակում գտնվող երկիրը չի կարող հենվել միայն մասնավորի` մասնավոր բիզնեսի վրա։ Մասնավորը չունի այնքան ռեսուրսներ եւ այնքան գրագետ չի, որ կարողանա իր ապրանքը ներկայացնել միջազգային շուկայում, հասկանա մարկետինգի, մրցակցության, որակի խնդիրները եւ այլն։ Երկրորդ`մենք չունենք մարդիկ, որոնք կարող են խոշոր ներդրումներ անել տնտեսության մեջ, ստեղծել նոր աշխատատեղեր եւ զարգացնել արդյունաբերությունը։
-Փաշինյանը դրա հետ կապված` խնդիր չի տեսնում. «ընդամենը» 30 տարում պատրաստվում է 1.5 միլիոնից ոչ պակաս նոփ-նոր աշխատատեղ ստեղծել...
-Ճապոնիայում մեկ աշխատատեղ ստեղծելն արժե 100 հազար դոլար, Հայաստանում թող լինի` 10 հազար։ Այսինքն, պետք է 150 միլիարդ դոլար ծախսես, որպեսզի ստեղծես այդքան աշխատատեղ, որոնք կարողանան դրսում պահանջարկ ունեցող մրցունակ արտադրանք տալ։ Դրա համար պետք է նախ ուսումնասիրես միջազգային շուկան, եւ այստեղ մեծ է պետության դերը։ Իսկ ինքը ասում է` աղքատությունը հանեք ուղեղներից, զբաղվեք բիզնեսով, հարստացեք եւ ուրիշներին էլ ապահովեք աշխատանքով։
Եթե նայեք, կտեսնեք` բոլոր այն երկրներում, որոնք ճգնաժամից դուրս են եկել, պետությունը ստեղծել է խառը տնտեսություն` պետական եւ մասնավոր, ներդրումներ է արել, սուբսիդավորել գյուղատնտեսությունը, աջակցել ֆերմերային տնտեսություններին, ոչ թե մի կողմ է քաշվել` ամեն ինչ թողնելով մասնավորի ուսերին։
-Բա «հայկական կապիտա՞լը»։
-Եթե խոսքը Սփյուռքի մասին է, ես դրա հետ առանձնապես հույսեր չեմ կապում։ Ինչի՞ պետք է Սփյուռքը ներդրում անի Հայաստանում. գա Հայաստանում արտադրի, որ Ամերիկայում վաճառի՞, որտեղ ո՛չ ճանապարհների, ո՛չ ենթակառուցվածքների խնդիր չունի։ Մեր ամենամեծ պրոբլեմը կոմունիկացիաներն են` հումքի եւ պատրաստի արտադրանքի տեղափոխման, արտահանման եւ ներմուծման մեծ ծախսերը։ Չունենք որակյալ աշխատուժ, որը կարողանա ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան մրցունակ ապրանք թողարկել։ Կան հնարավո1րություններ` ճեղքում արձանագրելու տնտեսության մեջ, բայց դրա համար պետք է դուխ, ոչ թե «դուխով» գլխարկ ունենաս։
Հեղափոխությունը խոսքով չի, այլ` գործով։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք տնտեսությունը կաթվածահար վիճակում էր` բյուջեն, ՀՆԱ-ն չէր աճում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք բյուջեն աճեց 5 անգամ, ՀՆԱ-ն` 8 անգամ, հասավ 11 միլիարդ դոլարի, 2008-2009թ. ճգնաժամից հետո իջավ 10 միլիարդի, մինչեւ հիմա 10 միլիարդի վրա կանգնած ենք` մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Այսինքն` մենք գիտենք, ով, երբ եւ ինչպես է զարգացրել տնտեսությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Դրա համար պետք են աշխատող ծրագրեր, ոչ թե` կոպեկները, այսպես կոչված` «թալանը» հետ բերել բյուջե, որ կարողանաս վճարել թոշակները կամ պետական աշխատողների աշխատավարձերը։
-«Թալանը» հետ բերելու հարցը գոնե կարողանո՞ւմ են լուծել, թե՞ այս դեպքում էլ է խոփը քարին դեմ առել։
-Մի հատ ծրագիր կա` մի խումբ կա, որը ուզում է օգնել կառավարությանը, մոտ կես տարի է` մի նախարարությունից, մի վարչությունից մյուսն են տշում։ Էս միջոցներով կարելի է միառժամանակ ինչ-որ հարցեր լուծել, բայց էդ ռեսուրսը սպառվում է, որովհետեւ, ինչպես իրենք են ասում` էլ չեն գողանում, էլ բյուջեին պարտք չեն մնում` ինչ կա, մուծում են պետությանը։ Այսինքն` «թալանը» հետ բերելը հարցի լուծում չի։
-Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թնջուկի՞ն ինչպես եք վերաբերվում։
-Չեմ կարծում, թե դա ակտուալ հարց է մեր հանրության համար։ Նույնիսկ Գերմանիան օրենք է ընդունել, ըստ որի, երկու տղամարդու, երկու կնոջ միությունը ընտանիք չէ` դա համարում է ընդամենը սոցիալական կապ, եւ ասում է` գնացեք, նոտարի մոտ ձեր հարաբերությունները գրանցեք։ Ընտանիքը, ամուսնությունը տղամարդու եւ կնոջ կապն է` ուղղված նոր սերնդի ստեղծմանը։ Երկու տղամարդ, երկու կին նոր սերունդ չեն ստեղծում, ուրեմն` արդեն ընտանիք չեն։ Այսինքն, կան բոլոր հիմքերը` մերժելու այդ փաստաթղթի վավերացումը։
Երկրորդ` հայ կինը ունի բոլոր հնարավորությունները` զբաղվելու հանրօգուտ աշխատանքով, ունենալու սեփականություն եւ այլն։ Ուղղակի նա արարմամբ երկրորդն է` կրտսերն է, եւ խրատի կարիք ունի։ Երբ աղջիկն ամուսնանում է, հարցնում են` հնազա՞նդ ես, եթե ասում է` չէ, չեն ամուսնացնում, որովհետեւ նա ունի կամքի ազատություն։ Նման բան Եվրոպան չի ունեցել, Ռուսաստանն էլ չի ունեցել։ Ավելին` մեր մենթալիտետը կնոջը շատ բարձր է դասում` տանտերը կինն է. եթե ամուսինը բաժանվում է, ամեն ինչ թողնում է կնոջը, երեխաներին, ինքը` հեռանում։ Պատմություն չգիտեն, չեն հասկանում հայի մենթալիտետը, դրա համար են ճոռո-ճոռո բաներ խոսում Հայաստանում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։
-Փաշինյանն օրերս հրապարակեց 5 տարվա վաղեմության «գաղտնի» մի փաստաթուղթ` չհստակեցնելով, ով է հեղինակը, որից իբր հետեւում է, թե Հայաստանը «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված պետություն» է։ Այդ «սենսացիոն բացահայտման» նպատակը ո՞րն էր, Ձեր կարծիքով։
-Այն, ինչ արեց Փաշինյանը, իրենից առաջ ուզում էր անել Սերժ Սարգսյանը` երիտասարդացնել կառավարման համակարգը։ Այդ փաստաթղթում հավանաբար գրված է, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին, եթե կառավարման ապարատում կտրուկ փոփոխություններ չլինեն։ Փաշինյանն ուզում է ասել` այն, ինչ ես անում եմ` իրե՛նք էլ գիտեին, բայց դուխ չունեին անելու, իսկ ինքը դուխ ունի եւ անում է...

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը