Քաղաքական

09.08.2019 20:17

Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում Է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք Է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել Է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, եւ Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,-հայտարարել Է նա:

Զախարովան նշել Է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում Է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել Է նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։