Աշխարհ

09.08.2019 20:51


Հանելուկային հիվանդության պատճառով հնդիկ Սուջիթի որովայնը շարունակ մեծանում է

Հանելուկային հիվանդության պատճառով հնդիկ Սուջիթի որովայնը շարունակ մեծանում է

Հնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկը պատմել Է առեղծվածային հիվանդության մասին, որի պատճառով նրա որովայնը փքվել Է՝ հասնելով անոմալ չափերի: Նրա պատմությունը ներկայացրել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

19-ամյա Սուջիթ Կումարը որովայնի ուռչելուց գանգատվում Էր յոթ տարեկանում: Երեխային տարել են տարբեր հիվանդանոցներ, սակայն բժիշկները չեն կարողացել գտնել նրա հիվանդության պատճառը: Հնդիկ տղան պնդում Է, որ տարեցտարի իր որովայնն Էլ ավելի Է փքվում, իսկ բժիշկները շարունակում են խճճվել ենթադրությունների մեջ: Փքվելուց բացի, Կումարի մոտ չեն հայտնաբերվել այնպիսի տարածված ախտանիշեր, ինչպիսին դիարեան Է, փսխումը կամ թթվային ռեֆլուքսը՝ ստամոքսի պարունակության արտանետումը կերակրափող: Բժիշկներին հաջողվում Է միայն պացիենտի ցավերը կարճ ժամանակով մեղմել պատրաստուկների օգնությամբ: Պատանուն Էնդոսկոպիայի (ներքին օրգանների բժշկական հետազոտություն) համար ուղարկել են Հնդկաստանի մայրաքաղաք՝ Նյու Դելի, բայց նրա ընտանիքը փող չի ունի նման ուղեւորության համար:

Ազգականների խոսքով՝ Կումարի հիվանդությունը նկատելիորեն բարդացնում Է նրա կյանքը: Փքված որովայնի պատճառով տղան չի կարողանում սպորտով զբաղվել, անոմալ արտաքինն առաջացնում Է հասակակիցների ծաղր ու ծանակը:

Չնայած իր վիճակին, պատանին կարողացել Է աշխատանքի տեղավորվել որպես մեխանիկ: «Շատ եմ սիրում աշխատանքի գնալ: Ես հեծանվի գործարանում եմ տեղավորվել մոտավորապես մեկ տարի առաջ,-ասում Է Կումարը,-Իմ գործընկերներից ոչ մեկն ինձ վրա չի ծիծաղում, այստեղ ինձ հարգում են»:

Այս խորագրի վերջին նյութերը