Քաղաքական

09.08.2019 16:47

Վարչապետի ելույթը հերթական ամբոխահաճո դրսևորումն էր. Արա Հակոբյան (տեսանյութ)

Վարչապետի ելույթը հերթական ամբոխահաճո դրսևորումն էր. Արա Հակոբյան (տեսանյութ)

«Երեսուն տարվա կտրվածքով թիվ ներկայացնելը բավականին ապահով բան է, քանի որ եթե դու դա չես հիմնավորում՝ ենթածրագրերով, ժամանակացույցերով և հանգրվանային արդյունքներով, ապա կարելի է ասել մի թիվ, հետո այդ թվի չիրականացումը կամ պատասխանատվությունը լինի քեզնից դուրս: Չնայած վարչապետն ինքն ասաց, որ հետագայում լինելու են ծրագրեր, որոնցով հիմնավորված են հնարավոր արդյունքները, բայց կսպասենք, կտեսնենք: Առ այս պահը հիմնավորող կամ համոզիչ դրույթներ այդ թվերի հասանելիության մասին դեռ չկան»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ միացումը արդեն իրականացվել է, և պետք է այդ միացումը վերածվի փաստացի արդյունքի:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։