Քաղաքական

09.08.2019 16:41

Վիճաբանություն՝ ավագանու նիստին (տեսանյութ)

Վիճաբանություն՝ ավագանու նիստին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նսիտին վիճաբանություն տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի եւ իմքայլականներից ոմանց միջեւ։

«Իմ քայլից» Տիգրան Գալստյանն ասաց, որ իրենց համար հրատապ հարց է աղբահանության խնդիրը, սակայն կարեւոր է նաեւ կադրային քաղաքականությունը։

Նա նշեց, որ փորձել է աղբի կուտակումների վերաբերյալ քաղաքացիների բողոքը փոխանցել Արաբկիրի թաղապետին, վերջինս կամ զանգերին չի պատասխանել, կամ էլ անհեթեթ պատասխան է տվել. «Իրականացրեք կադրային լուրջ փոփոխություններ»։

Այս ելույթի ընթացքում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, թե Արաբկիրր թաղապետը զբաղված է վարկեր տալով, չի աշխատում։

Տեղից իմքայլական ավագանու անդամներից մեկն ասաց, որ պետք չէ անձնական հարցերի հիման վրա նման հայտարարություններ անել, Խաչատրյանն էլ հակադարձեց՝ իր խոսքը հիմնված է հայտարարությունների վրա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։