Աշխարհ

09.08.2019 20:23


Դավութօղլուի հարազատները հայտնվել են Էրդողանի վարչակազմի թիրախում

Դավութօղլուի հարազատները հայտնվել են Էրդողանի վարչակազմի թիրախում

Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-իզ դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։

Այդ հայտարարությունն անհետևանք չմնաց Դավութօղլուի խնամու՝ Ստամբուլի Առևտրի պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի համար։ Թոփչուն հրաժարականի դիմում է գրել։ Ստամբուլի Առևտրի պալատի նախագահ Շեքիփ Ավդագիչը հաստատել է Դուրսուն Թոփչուի պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ստիպել են հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն Դավութօղլուի՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը հաջորդած խմորումներից տուժողներից մեկը դարձել է նրա խնամին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը