Ինչպես է Աթամբաևն ինքնակամ հանձնվում իշխանություններին (տեսանյութ)
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երկարատև բանակցություններից հետո ինքնակամ հանձնվել է իշխանություններին։ Նրան խորհրդականներ Ֆարիդ Նիյազովի և Կունդուզ Ժոլդուբաևայի ուղեկցությամբ տարել են Բիշքեկ:
Աթամբաևը մինչև օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի․ նրանցից մեկը ՝ «Ալֆա»-ի հատուկջոկատային, մահացել է, ուժային կառույցի 11 աշխատակից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, 13 վիրավոր ստացել է ստացիոնար բուժում, 83 վիրավոր ուղարկվել է ամբուլատոր բուժման:
Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:

7or.am