Կարող էինք ավելի շատ գոլեր խփել. Ռաուլ Խիմենեսը՝ Փյունիկի նկատմամբ հաղթանակի մասին
«Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, որը դուբլի հեղինակ է դարձել ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ Երևանում կայացած խաղում, նշում է՝ հաղթանակն իր թիմին հեշտ չի տրվել.
«Շատ լավ խաղ ստացվեց մեզ համար: Այստեղ էինք եկել հաղթելու: Վերահսկում էինք խաղի ընթացքը ու օգտագործում ունեցած պահերը:
«Փյունիկը» լավ խաղաց, առաջին 20 րոպեն շատ ավելի դժվար էր մեզ համար, բայց դրանից հետո հասկացանք, թե ինչպես է պետք խաղալ, սկսեցինք գոլեր խփել: Շատ ուրախ եմ, որ ինքս էլ երկու գոլ խփեցի ու թիմը հաղթեց:
Արդյոք հե՞շտ տրվեց հաղթանակը. ոչ, չէի ասի: Ինչպես արդեն նշեցի, սկզբում մենք լավ չէինք խաղում, երբեմն մրցակիցը վտանգավոր էր, դժվարություններ էին ստեղծում մեզ համար: Բայց հետո սկսեցինք գոլեր խփել, ու կարող էինք նաև ավելի շատ գոլ խփել»,-հայ լրագրողների հետ զրույցում նշել է Ռաուլ Խիմենեսը:
Հիշեցնենք՝ «Վուլվերհեմփթոնը» 4:0 հաշվով հաղթանակ է տարել Երևանում:
***
«Փյունիկի» 23-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի խոսքով երևանյան թիմը, չնայած «Վուլվերհեմփթոնից» կրած խոշոր հաշվով պարտությանը, վատ չխաղաց.
«Կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրինք, մինչև 30 րոպեն շատ լավ խաղացինք: Նույնիսկ խաղամակարդակների տարբերություն չէր զգացվում կամ այն, որ իրենք Անգլիայի թոփ-10-ում գտնվող թիմ են: Բայց մեր սխալներից գոլեր բաց թողեցինք և պարտվեցինք»,-լրագրողների հետ զրույցում նշեց 23-ամյա ֆուտբոլիսը:
Նրա խոսքով՝ «Փյունիկը» պատրաստ էր նման խաղի, բայց խանգարեցին սխալներն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը.
«Դաշտում տեսանք այն, ինչ նրանցից սպասում էինք: Պատրատ էինք այդպիսի խաղի, բայց ինչպես արդեն նշեցի՝ մեր սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք ու պարտվեցինք:
Գուցե մեզ մի փոքր չհերիքեց հավատը, բայց կարծում եմ՝ վատ չխաղացինք»:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին Անգլիայում:

Աղբյուրը՝ armsport.am