Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից:
«Երկու օրվա ընթացքում 98 մարդ դիմել է բժշկական օգնության»,-ասել են գերատեսչությունից:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ 98 վիրավորներից մեկը ՝ «Ալֆա»-ի հատուկջոկատային, մահացել է, ուժային կառույցի 11 աշխատակից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, 13 վիրավոր ստացել է ստացիոնար բուժում, 83 վիրավոր ուղարկվել է ամբուլատոր բուժման:
Օգոստոսի 8-ին ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաեւի ձերբակալման գործողություն Էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել «Զանգվածային անկարգություններ» եւ «Խուլիգանություն» հոդվածներով: