Լրահոս

08.08.2019 20:34


Գյումրու մանկատան բակում հայտնաբերված փոքրիկները վերադարձել են ընտանիք

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված փոքրիկները վերադարձել են ընտանիք

Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնաբերված երկվորյակ երեխաները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից հայտնեցին, որ նախարարության համապատասխան բաժնի մասնագետներն աշխատանք են տարել երկվորյակ նորածինների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին ոստիկանության Մուշի բաժինը Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու նորածին երեխայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։

Այս խորագրի վերջին նյութերը