Լրահոս

08.08.2019 20:17


Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու տապալվել է՝ կոտրելով «Տաշիր պիցցա»-ի ապակին և մասամբ վնասելով կայանված Nissan-ը

Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու տապալվել է՝ կոտրելով «Տաշիր պիցցա»-ի ապակին և մասամբ վնասելով կայանված Nissan-ը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել և տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու արդյունքում մասամբ վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծառի տապալման հետևանքով կոտրվել է նաև «Տաշիր պիցցա»-ի հսկայական ապակին՝ փշրվելով ու լցվելով շենքի ներսը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը