Լրահոս

08.08.2019 19:51


ՀՔԾ-ն՝ «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու մասին

ՀՔԾ-ն՝ «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի մեկի» գործի հետ կապված, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին ՀՔԾ լրատվականից։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգսոստոսի 7–ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ BBC–ի ձեռք բերած փասթաթղթերի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Հավելենք` Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը