Աթամբաեւը լրագրողներին խոստովանել է, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ կրակել է (տեսանյութ)
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հինգշաբթի լրագրողներին խոստովանել է, որ կրակել է իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իմ կողմնակիցները նույնիսկ պարսատիկ չունեին, հեռուստացույցով ստում են: Ես կրակեցի, երբ տղաները գնացին երրորդ հարկ: Փորձում էի չդիպել տղաներին»,-ասել է նա:
Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:
2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաեւը իշխանությունը հանձնել էր իր իրավահաջորդ եւ ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաեւը, զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:
Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Աղբյուրը՝ News.am