Լրահոս

08.08.2019 14:30


Գողերը բնակարանից հափշտակել են չհրկիզվող պահարանը ու դեպքի վայրից հեռացել տուժածի Toyota-ով․ Toyota-ն հայտնաբերվել է Առինջում՝ ամբողջովին այրված վիճակում

Գողերը բնակարանից հափշտակել են չհրկիզվող պահարանը ու դեպքի վայրից հեռացել տուժածի Toyota-ով․ Toyota-ն հայտնաբերվել է Առինջում՝ ամբողջովին այրված վիճակում

Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, այնուհետև Անդրեյ Ս․-ին պատկանող Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայի բանալիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը այնուհետև նշված շենքի բակից փախցրել են Toyota-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ չհրկիզվող պահարանում եղել է ատրճանակ, ոսկյա զարդեր և գումար։ Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փախցրած ավտոմեքենան հայտնաբերել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի կամրջի տակ, ամբողջովին այրված վիճակում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը