Ամուլսարում փորձաքննության համար ՔԿ-ին տրամադրվել 396 հազար դոլար
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե երբ կլինի Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը:
Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է նրանց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ և փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։
«Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019 թվականի մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է համապատասխան պայմանագիր»,-նշեց Հայկ Գրիգորյանը:
Վարչապետի ճշտող հարցին, թե ի վերջո երբ կառավարությունը կկարողանա ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։

Աղբյուրը՝ yerevan.today