Աշխարհ

08.08.2019 10:31


Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել Է 48-ի

Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել Է 48-ի

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:

«Բիշքեկի եւ Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության Է դիմել 48 մարդ»,-հայտարարել են գերատեսչությունում:

Տուժած հատուկ ջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել Է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայություններն սկսել են մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաեւին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը: Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազությանն Է հանձնել նախկին նախագահ Աթամբաեւին վերագրվող մեղադրանքների ցուցակը, որը պատրաստել Է պատգամավորների հատուկ հանձնախումբը: Երկրի նախկին նախագահին մեղադրել են ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի եւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման մեջ:

Աթամբաեւն ինքը խորհրդարանականների մեղադրանքները որակել Է «անհեթեթ» եւ հայտարարել, որ մաքուր Է ժողովրդի հանդեպ եւ պատրաստ Է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար: Ալամզբեկ Աթամբաեւը երկիրը գլխավորել Է 2011-ից մնչեւ 2017 թվականը:

Այս խորագրի վերջին նյութերը