Քաղաքական

08.08.2019 09:39

ԱԻՆ-ում ազատման դիմումներ են գրում․ «Ժողովուրդ»

ԱԻՆ-ում ազատման դիմումներ են գրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել:

«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել:

«Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները»,–վստահեցրեց նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։