Քաղաքական

07.08.2019 20:31

Սահմանադրությունը խաղալիք չէ, որ իրենց անձնական շահերը բավարարելու համար որ հոդվածը ձեռք չի տալիս փոխեն. Իշխան Սաղաթելյան

Սահմանադրությունը խաղալիք չէ, որ իրենց անձնական շահերը բավարարելու համար որ հոդվածը ձեռք չի տալիս փոխեն. Իշխան Սաղաթելյան

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դեպքում, նախևառաջ, պետք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում են ձևավորել հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որի կազմավորումը նախատեսվում է մինչեւ 2020 թվականի փետրվարը:

‹‹Չգիտեմ, թե ինչ են պատրաստվում փոխել, բայց Արդարադատության նախարարության մոտ կարծես թե բնավորություն է՝ ինչ-որ բան են անում, հետո հայտարարում են, որ արել են՝ առանց մասսայական քննարկման››,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Հարցին, հնարավո՞ր է այս փոփոխությունների նպատակը նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց.

‹‹Չեմ բացառում, բայց, քանի որ չգիտեմ՝ ինչի փոփոխությունների մասին է խոսքը, իրենք էլ չեն ասել, հստակ չեմ կարող պատասխանել››:

Սաղաթելյանը նշեց, որ եթե իշխանություններն ուզում են վերադարձնել նախագահական համակարգը, ապա ՀՅԴ-ն դրան ամբողջությամբ դեմ է, որովհետև գտնում է՝ կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է, և իրենք 25-30 տարի պայքարել են դրա համար:

‹‹Իսկ, եթե ուզում են վերադառնալ հնին, մենք պայքարելու ենք դրա դեմ: Մյուս մտադրություններին կարձագանքենք, երբ իմանանք ինչ փոփոխություններ են նախատեսում: Ամեն դեպքում մենք անտարբեր չենք լինելու, ակտիվ մասնակցություն ենք ունենալու այդ պրոցեսին, որովհետև դա մեզ համար շատ կարևոր է:

Սահմանադրությունը խաղալիք չէ, որ իրենց անձնական շահերը բավարարելու համար որ հոդվածը ձեռք չի տալիս փոխեն, դա մեզ համար անընդունելի է››,-նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։