Քաղաքական

07.08.2019 19:45

Գումարը տալուց հետո Դավիթ Ղազարյանի դեմ քրգործը կկարճվի

Գումարը տալուց հետո Դավիթ Ղազարյանի դեմ քրգործը կկարճվի

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արսեն Սարդարյանը։

«Դեռ քննություն է իրականացվում, այնտեղ հիմնական խնդիրը հարկի գումարի հետ կապված հաշվարկներ են, որ մենք մեր փաստարկներն ունենք, վարույթ իրականացնող մարմինը դեռ քննարկում է այդ փաստարկները, եւ կարծում եմ՝ այդ գոuմարի հետ կապված կարողանանք գանք մեկ կետի, երեւի թե դրանով կավարտվի»,-նշեց նա։

Հարցին, թե գումարները վճարելուց հետո քրգործը կկարճվի՞, Սարդարյանը պատասխանեց․ «Հարկը վճարելուց հետո քրեական հետապնդումը դադարեցվում է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ որքան է կազմում չվճարած հարկը, եւ ընկերությունը ինչ ժամանակահատվածում կկարողանա վճարել։ Եթե հաշվարկը ավարտվի, գումարը ֆիքսվի վերջնական, դրանiց հետո, եթե ընկերությունը կարողանա, օրինակ վարկ վերցնի, տա, անմիջապես գործը պետք է ավարտվի։ Հիմա կարող ա վարկ չվերցնի, մեկ տարվա մեջ մարի։ Դա ավելի շատ ֆինանսական մասի հետ կապված հարց է»։

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2018 թվականի հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը։

Հիշեցնենք՝ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։ Ըստ ՊԵԿ -ի՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։