Քաղաքական

07.08.2019 19:04

Հեղափոխության օրերին արագաչափը վարտիքով փակած աղջկան ազատել են աշխատանքից (լուսանկար)

Հեղափոխության օրերին արագաչափը վարտիքով փակած աղջկան ազատել են աշխատանքից (լուսանկար)

Հեղափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած Անուշ Լալայանի համար անհասկանալի է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշ Լալայանը պատմեց, որ ինքը հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել Սփյուռքի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, սակայն ութ ամիս առաջ իր հաստիքը կրճատել են։

Նրա խոսքով՝ նախարարության լուծարումից հետո նույն բաժնի մյուս աշխատակիցների տեղավորել են այլ հաստիքներ։

«Հունվարին միայն ինձ աշխատանքից ազատեցին։ Իմ հաստիքը կրճատվել է։ Անցել է մի քանի ամիս, եւ ես դրա վերաբերյալ չեմ խոսել, բայց ինձ համար անհասկանալի էր, թե ինչու միայն ինձ ազատեցին։ Այդ բաժնում միայն ես չեմ աշխատել, բայց ես իմ տեղը կգտնեմ այս աշխարհում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը 2018 թվականի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք է կախել, որի հաջորդ օրն, առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:

aragachap

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։