Լրահոս

07.08.2019 12:26


Գեղարքունիքում 57-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է

Գեղարքունիքում 57-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է

Երեկ, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով՝ երեխան տեղում մահացել է։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը