Աշխարհ

06.08.2019 18:11


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։

«Այն նաև հանդիսանում է լուրջ հարված բանակցային գործընթացին։ Այն հակասում է Հայաստանի կողմից արված հայտարարություններին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Ստեփանակերտում Փաշինյանի ելույթը ցույց տվեց նրա իրական դեմքը»,-ըստ panorama.am-ի՝ ասված է հայտարարության մեջ։

Արդրբեջանի ԱԳՆ-ն ասել է, իրենք երբեք չեն հաշտվի տարածքների «օկուպացիայի» հետ, կշարունակեն ջանքերը դրանց վերադարձնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը