Աշխարհ

06.08.2019 21:14


Երկարակյացը 96 տարեկանում ամուսնացել Է 93-ամյա սիրեցյալի հետ

Երկարակյացը 96 տարեկանում ամուսնացել Է 93-ամյա սիրեցյալի հետ

Աքրա քաղաքում (Գանա) 96 տարեկան տղամարդն ամուսնացել Է 93-ամյա կնոջ հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Starr Fm Online կայքը:

Ջեյմ Կ.Անդորֆալը եւ նրա հարսնացուն՝ Մարգարետ Մանուելը, ծանոթացել են 1960-ական թվականներին: Նրանք ավելի քան 50 տարի ապրել են միասին եւ դաստիարակել ինը երեխաների, բայց միայն այժմ են որոշել գրանցել իրենց ամուսնությունը:

Արարողությունը տեղի Է ունեցել եկեղեցում: Ե՛վ փեսան, ե՛ւ հարսը խորանի մոտ են եկել ճերմակ հագուստներով: Քահանան օգտվել Է առիթից եւ դատապարտել հաճախացած ամուսնալուծությունները: Նա ասել Է, որ անցյալում ամուսնություններն ավելի երկարատեւ են եղել, որովհետեւ մարդիկ բավարարվել են նրանով, ինչ ունեն, եւ հասկացել են միմյանց: Նա օրինակ Է բերել երկարակյաց զույգին: «Եթե զույգը կարող Է 50 տարի ապրել մի տանիքի ներքո, նշանակում Է, որ նրանք հասկացել են միմյանց»:

Այս խորագրի վերջին նյութերը