Քաղաքական

05.08.2019 21:02

Քոչարյանի հանդեպ տեղի է ունենում անարդարություն, որը չի ներվելու. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Քոչարյանի հանդեպ տեղի է ունենում անարդարություն, որը չի ներվելու. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

«Ամեն ինչից խոսում ենք՝ մոռանալով, որ երկրորդ նախագահն ապօրինաբար գտնվում է կալանքի մեջ: Մենք որպես հասարակական-քաղաքական գործիչներ մեծագույն լկտիությունն ենք ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Ուղղակի ապշում եմ՝ մարդիկ, ովքեր այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մի ժպիտին արժանանալու համար ամեն ինչի պատրաստ էին, հիմա ձայն չեն հանում: Ես ուզում եմ այդ մարդկանց ասել, որ ոչ մեկդ չեք մարսելու դա»,-օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Մենուա Հարությունյանը:

«Նիկոլ Փաշինյանի մոտ այլևս որևէ քաղաքական օրակարգ՝ բացի սեփական իշխանությունը պահելուց չկա: Նա հասկանում է, որ իշխանությունը թողեց՝ բանտ է նստելու, և որպեսզի իշխանությունը չթողես պետք է ժողովրդի քաղաքականապես տգետ հատվածին խաբես, որ ամեն ինչ լավ է»,-ասաց Մենուա Հարությունյանը․

«Երբ երկրում չկա սահմանադրություն, ու երկիրը կառավարվում է մեկ անձի կամոք ու երկիրը գնում է ակնհայտորեն դեպի դիկտատուրայի՝ ակնկալել, որ խոսքի ազատությունը լինելու է շատ բարձր մակարդակի՝ իհարկե չի լինելու: Գործադիր, օրենսդիր և դատական համակարգերը բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ բռնազավթի 4-րդ իշխանությունը նույնպես»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։